Մանկական հիվանդություններ
Նորածինների և վաղ մանկական տարիքի մենինգիտ
Էթիոլոգիան ու պաթոգենեզը։ Ըստ առաջացման պատճառների, տարբերում են միկրոբային, վիրուսային, սնկային, թունավոր և այլ մենինգիտներ։ Մենինգիտները կարող են լինել առաջնային (մենինգոկոկային, մի շարք շճային մենինգիտներ) և երկրորդային (ստաֆիլոկոկային, տուբերկուլոզային և այլն)։
«Երկրորդային» մենինգիտ հասկացողությունը ենթադրում է օրգանիզմում առաջնային նախնական օջախի առկայությունը կամ մենինգիտի զարգացումը ընդհանուր վարակի ֆոնի վրա։ Ըստ ուղեղի թաղանթների բորբոքման բնույթի և հյուսվածաբանական պատկերի՝ մենինգիտները լինում են`
- թարախային
- շճային։
Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ հաճախ նկատվում են ծագման թարախային մենինգիտներ։ Նորածնային և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ թարախային մենինգիտի հարուցիչներից են ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը, հազվադեպ՝ պնևմոկոկը, մենինգոկոկը, սալմոնելան և այլն:
Հիվանդության առաջին օրերին մենինգիտի հարուցիչը կարող է հայտնաբերվել քթի ու բկանցքի լորձում, թարախային օջախների արտադրությունում, ողնուղեղային հեղուկում, արյան մեջ և այլն:
Երեխայի վարակումը հնարավոր է ներարգանդային զարգացման շրջանում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան (պոստնատալ) շրջանում։ Ներարգանդային վարակի դեպքում հարուցիչը ներթափանցում է ընկերքի միջոցով։ Ծննդաբերական (ինտրանատալ) շրջանում վարակումը կատարվում է ծննդաբերական ուղիներով պտղի անցնելու պահին, երբ ծննդաբերողը հիվանդ է կամ բացիլակիր։ Հետծննդյան շրջանում նորածինը կարող է վարակվել հիվանդ մոր հետ շփվելով, երբ հարուցիչը ընկնում է երեխայի քիթըմպանը։ Վարակումը կարող է տեղի ունենալ նաև ծննդատան պայմաններում, եթե սպասարկող անձնակազմի մեջ կան բացիլակիրներ։
Նախատրամադրող գործոններից են շուրջծնական շրջանում նյարդային համակարգի ախտահարումը, հիպոքսիան, գլխուղեղի զարգացման արատները։ Վերջիններս բարձրացնում են արյուն-ուղեղային (հեմատո-էնցեֆալիտիկ) արգելքի թափանցելիությունը, որը նորածինների մոտ առանց այն էլ բարձր է։ Անհաս երեխաները մենինգիտներով անհամեմատ ավելի հաճախ են հիվանդանում, քան հասուն երեխաները։ Նորածինների թարախային մենինգիտը հազվադեպ է լինում առաջնային։ Այն հաճախ զարգանում է սեպտիցեմիայի, սեպտիկոպիեմիայի ժամանակ։
Կլինիկան։ Հիմնականում կապված է առաջացնող պատճառի հետ, չնայած երբեմն կարող են լինել նաև որոշ ընդհանուր նշաններ։ Հիվանդության սուր սկզբի դեպքում աչքի են զարնում երեխայի ընդգծված անհանգստությունը, սննդից հրաժարվելը, փսխումը։ Երեխայի հայացքն ուղղված է հեռուն, անտարբեր է, երբեմն վախի արտահայտությամբ։ Հայտնվում են ընդհանուր ցնցումներ, մաշկի գերզգայնություն (հիպերէսթեզիա), վերջույթների դողոց։ Աճում են ուղեղաթաղանթային ախտանիշները՝ փսխման հաճախացում, մեծ գաղտունի լարվածություն և արտափքում, ծոծրակի մկանների կարկամում, Կեռնիգի և Բրուդձինսկու ախտանիշներ։ Նկատվում են ցնցումներ, երբեմն ակնաշարժիչ մկանների պարեզ (շլություն): Տոքսիկոզը բոլոր դեպքերում լինում է արտահայտված։
Նորածինների, հատկապես անհասների մոտ արյան փոփոխություններ կարող են չլինել, չնայած հաճախ հայտնաբերվում է նեյտրոֆիլային լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով:
Վերջնական ախտորոշումը կատարվում է ողնուղեղային հեղուկի քննությամբ։ Զարգացող թարախային մենինգիտի դեպքում ողնուղեղային հեղուկը հաճախ հոսում է մեծ ճնշման տակ, լինում է պղտոր կամ թարախային, բարձր նեյտրոֆիլ պլեոցիտոզով, սպիտակուցների քանակը բարձր է (0,99-12գ/լ), շաքարինը` ցածր (1,66-1,1 մմոլ/լ): Ողնուղեղային հեղուկի բակտերիոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է հիվանդության հարուցիչը:
Բուժումը։ Քանի որ բակտիոլոգիական հետազոտության դեպքում հարուցիչի տեսակի որոշումը, որպես կանոն, պահանջում է երկար ժամանակ, ուստի բուժումը պետք է սկսել անմիջապես՝ հիվանդության ախտորոշումից հետո։ Հաշվի առնելով ստաֆիլոկոկային կամ աղիքային ցուպիկներից առաջացող մենինգիտների ամենամեծ հաճախականությունը նորածինների մոտ, պարտադիր է հակաբիոտիկների կիրառումը։ Տոքսիկոզի երևույթների նվազեցման նպատակով և ուղեղի այտուցի դեմ նշանակվում է համապատասխան բուժում:
Բուժման արդյունավետության ցուցանիշն են տոքսիկոզի երևույթների նվազումը, ուղեղաթաղանթային ախտանիշների վերացումը, ողնուղեղային հեղուկի կազմի նորմալացումը։
Շատ ծանր դեպքերում ներերակային ճանապարհով կարելի է ներմուծել հորմոններ, որոնք ցուցված են նաև մենինգիտների ձգձգվող ընթացքի դեպքում՝ սպիացումները կանխարգելելու նպատակով։ Բուժման կոմպլեքսում ցուցված են պլազմայի փոխներարկումը, գամագլոբուլինի միջմկանային սրսկումները։ Պարտադիր են B վիտամինների կոմպլեքսի, ասկորբինաթթվի, ռուտինի օգտագործումը։ Շատ մեծ նշանակություն ունեն երեխայի ճիշտ խնամքը, կերակրումը և այլն։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն